Միջազգային ֆուտբոլաերաժշտական «Արտ-ֆուտբոլ-2013» փառատոնի շրջանակներում կայացած Ռուսաստան-Անգլիա հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հղում անելով փոխվարչապետի մամլո քարտուղարին, գլխի վնասվածք է ստացել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: «Արկադի Դվորկովիչը, ինչպես և բրիտանական թիմից նրա մրցակիցը, իսկապես վնասվածք է ստացել խաղի ժամանակ: Նրանք երկուսն էլ դադարեցրել են խաղալը: Սակայն Դվորկովիչը մարզադաշտում է մնացել մինչև խաղի ավարտը, նրա արյունը կանգնեցրել են, ու խաղից հետո է գնացել հիվանդանոց»: Մամուլի խոսնակի հավաստմամբ` Դվորկովիչն ու բրիտանական թիմի խաղացողը վնասվածք են ստացել օդում բախվելու հետևանքով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ